Պեսկովը՝ Իրանի կողմից հրթիռներ մատակարարելու...

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե Իրանը, իբր, փոքր հեռահարության հրթիռներ է մատակարարել Ռուսաստանին, փոխանցում է Интерфакс-ը։

«Մենք տեսել ենք այս հաղորդագրությունը։ Ամեն անգամ չէ, որ նման տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Իրանը մեր կարևոր գործընկերն է։ Մենք զարգացնում ենք առեւտրատնտեսական հարաբերությունները։ Մենք զարգացնում ենք մեր համագործակցությունն ու երկխոսությունը բոլոր հնարավոր ոլորտներում, այդ թվում՝ ամենազգայուն։ Եվ մենք կշարունակենք դա անել՝ ելնելով մեր երկու երկրների ժողովուրդների շահերից»,- ասել է Պեսկովը ճեպազրույցում։