Պենտագոնն օդային սպառնալիքներից պաշտպանվելու...

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 5,4 միլիարդ դոլար ընդհանուր գումարի պայմանագրեր է շնորհել մի քանի ընկերությունների՝ օդային սպառնալիքների դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար: Այս մասին ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է փաստաթղթում, միջոցներ են հատկացվում «օդային աջակցության ծառայությունների»՝ «հակառակորդի օդային սպառնալիքներից» պաշտպանվելու համար։ Հայտարարությունից բխում է, որ աշխատանքները նախատեսվում է իրականացնել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտերկրում։

Պենտագոնի պայմանագրով կապալառուներն են ԱՄՆ-ում տեղակայված Airborne Tactical Advantage, Blue Air Training, Coastal Defense, Draken International, RAVN Group, Tactical Air Support, Top Aces, Valkyrie Aero ընկերությունները: Ենթադրվում է, որ աշխատանքները, որոնց էությունը հայտարարության մեջ չի բացահայտվում, կավարտվեն մինչև 2029 թվականի հոկտեմբերի 13-ը։