Պենտագոնի շեֆ Լլոյդ Օսթինը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Վաշինգտոնի անփոփոխ աջակցությունը «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» Իրանի ու նրա դրածոների սպառնալիքներից։
«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ, որպեսզի հաստատի ԱՄՆ ամուր աջակցությունը Իսրայելի անվտանգությանն ու ինքնապաշտպանության իրավունքին Իրանի, լիբանանյան «Հեզբոլլահի», հութիներ եւ ահաբեկչական այլ խմբավորումների սպառնալիքների դեմ, որոնց աջակցում է Իրանը»,- նշված է Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերի հաղորդագրությունում, որը հրապարակվելէ ՊՆ կայքում։
Նշվել է, որ Օսթինը եւ Գալանտը քննարկել են ԱՄՆ ԶՈւ գործողությունները, որոնք ձեռնարկվում են «ԱՄՆ զինված ուժերի պաշտպանության ուժեղացման, Իսրայելի պաշտպանության աջակցման եւ տարածաշրջանում լարվածության զսպման եւ դեէսկալացիայի համար»։
«Օսթինը նաեւ վճռական աջակցություն է հայտնել Գազայում կրակի դադարեցման եւ պատանդների ազատ արձակման համաձայնագրին»,- ավելացրել են Պենտագոնում։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը G7-ի երկրների իր գործընկերներին նախազգուշացրել է, որ Իրանի եւ «Հեզբոլլահի» գրոհն Իսրայելի դեմ կարող է սկսվել արդեն երկուշաբթի։



