ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին հայտնել է, որ ԱՄՆ-ը պետք է ավելացնի երկրի նախագահ Ջո Բայդենի դիմաքանդակը Ռաշմոր լեռան հուշահամալիրում, որտեղ պատկերված են ԱՄՆ չորս նախկին նախագահները։
«Ռաշմոր լեռան վրա պատկերված է Թեդի Ռուզվելտը։ Եվ նա հիասքանչ է։ Ես չեմ ասում, թե նրան պետք է հանել։ Բայց կարելի է ավելացնել Բայդենին»,- հայտնել է Փելոսին CBS News հեռուստաալիքի հարցազրույցում։
Փելոսին ավելացրել է, որ Բայդենը «հետեւողական» նախագահ է, իսկ նրա ձեռքբերումների մեջ նա նշել է ՆԱՏՕ գագաթաժողովի «ուժեղ» ղեկավարումը։
Ռաշմորի հուշահամալիրը գրանիտին փորագրված բարելիեֆ է 18,6 մետր բարձրությամբ եւ ներկայացնում է չորս ամերիկացի նախագահների՝ Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի եւ Աբրահամ Լինքոլնի դիմաքանդակները։ Այն ստեղծվել է 1927-1941թթ. քանդակագործ Հութզոն Բորգլումի ղեկավարությամբ եւ նվիրված է ԱՄՆ հիմնադրման 150-ամյակին։