Պայթյուն՝ Արարատի մարզում

Օգոստոսի 3-ին հերթական ողբերգական դեպք է տեղի ունեցել Մասիս քաղաքում: 
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Մասիսի հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ կանչով մեկնել են Խաչփառ գյուղի 6-րդ փողոց, որտեղ հարազատները հայտնել են, որ գազի պայթյունի հետևանքով մահացել է նույն գյուղի բնակիչ 41-ամյա Երվանդ Խ.-ն, ում մարմինը տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: 
 
Պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում, Երվանդ Խ.-ն իրենց տանը կից ավտոտնակում իր կողմից շահագործվող «GAZ 2410» մակնիշի ավտոմեքենայի ընթացամասերի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու ժամանակ գազի «ֆարսունկա» (բալոնչիկով) տաքացրել է ավտոմեքենայի առջևի ձախ ընթացամասը, ինչի հետևանքով առաջացել է պայթյուն և Երվանդ Խ.-ն տեղում մահացել է: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: