Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը խորհրդարանում արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի ելույթին.
«Կոռեկտությունից ելնելով ու ԱԺ ամբիոնի նկատմամբ իր ունեցած հարգանքը հաշվի առնելով՝ մանրամասն չեմ անդրադառնա Բաբաջանյանի խոսքին: Այն պարունակում էր խեղաթյուրված փաստեր, որոնց միջոցով փորձ կատարեց ստվեր նետել Հաշվեքննիչ պալատի և իմ համբավի վրա: Թե պատճառը ո՞րն է, ո՞ւմ պատվերով՝ այս պահին դժվար է ասել, այդուհանդերձ, նշեմ, որ այդ ելույթը պարունակում է ստեր»,- ասաց նա:
Նա անդրադարձավ այն փաստերին, որ չեն համապատասխանում իրականությանը, խոստացավ՝ դրանց հետ կապված տեղեկատվություն կտարածի, պարզապես՝ հաշվի առնելով, որ ելույթը զրպարտության տարրեր էր պարունակում, ստիպված էր արձագանքել:



