Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց բարձրացրեց, թե ո՞րն է պատճառը, որ Լևոն Յոլյանը հեղափոխությունից 1 տարի անց շարունակում է այս կարևոր պաշտոնում պաշտոնավարել, ինչո՞ւ նոր իշխանությունը իր թեկնածուն չի առաջադրել Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում, պատգամավորն ասաց.«Գուցե օրինաչափ է համարվել, որ նոր Հայաստանի հանրային միջոցների և ծախսերի վերահսկողությամբ պետք է զբաղվի Սերժ Սարգսյանի մտերմությամբ և մոտ ընկերական հարաբերություններով կաշկանդված թույլ անձնավորությունը»:
Պատգամավորը վերհիշեց՝ Լևոն Յոլյանը 2016թ. եղել է Էներգետիկայի նախարար.
«Այս ուսումնասիրության մեջ ոչ մի խոսք չկա նախարարի պաշտոնում նրա կողմից գործված թալանի մասին բարձրավոլտ էլեկտրացանցերում: Նրա անմիջական մասնակցությամբ տեղ են գտել խայտառակ բացթողումներ ԲԷՑ-ում: Փոխարենը, պարոն Յոլյանն այս հաղորդման մեջ ներկայացրել է ուսումնասիրություն՝ սկսած 2018 թվականից և դուրս է թողել իր պաշտոնավարման ընթացքում կատարված ապօրինությունները»:
Արման Բաբաջանյանը տվեց որոշ ընկերությունների անուններ, որոնց համասեփականատերն է Լևոն Յոլյանը:



