Փաշինյանը նոր նշանակում է արել

Վանաձոր համայնքը ղեկավարի նոր պաշտոնակատար ունի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այս պաշտոնում նշանակվել է Վանիկ Օհանյանը:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Վանիկ Օհանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Հիշեցնենք, Վանաձորում դեկտեմբերին սպասվում են ՏԻՄ ընտրություններ: