Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հերացու ավագ դպրոց։
Փաշինյանն այդ մասին տեսանյութ է հրապարակել TikTok-ի իր էջում։
«Երևանի Հերացու ավագ դպրոցը նորակառույց շենքում»,- տեսանյութին կից գրել է Փաշինյանը։
Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։



