Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում եմ, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Հիշեցնեմ, որ երեկ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին»,-գրել է նա:



