Հորմուզի նեղուցով անցնող տվյալների փոխանցման ստորջրյա մալուխները կարող են դառնալ Իրանի հաջորդ թիրախները։ Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք բացառում պատերազմի հավանականությունը, և այս անգամ մեր պատասխանը շատ ավելի կոշտ կլինի։ Այս անգամ Ամերիկային լուրջ նեղություններ են սպասվում, իսկ աշխարհը բախվելու է ծանր էներգետիկ ճգնաժամի»,- ասել է նա:
ԻՀՊԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ պատերազմի նոր փուլում կներկայացվեն սպառազինության նոր տեսակներ և կնշվեն նոր թիրախներ։
«Հորմուզի նեղուցով անցկացված է յոթ խոշոր մալուխ, որոնցից կախված է համաշխարհային ինտերնետի աշխատանքը և կոմերցիոն տվյալների փոխանցումը․ հակառակորդին հիշեցնում ենք այս մասին»,- ասել է նա։



