Նիկոլ Փաշինյանի կառավարության նախկին անդամ՝ Հայաստանը փրկելու հայտ ներկայացրած Արշակ Կարապետյանը Հայաստանից հեռու տեսաուղերձով է հանդես եկել. «Մի շարք մեր երկրի ղեկավարներ երանի են տալու Քադդաֆիին»։
Արշակ Կարապետյանի հայերենից, իհարկե, դժվար է կռահել, թե նա կոնկրետ ինչ նկատի ունի, բայց, ամենայն հավանականությամբ, նա ակնարկում է Քադդաֆի կյանքի ավարտը, երբ նրան տապալեցին, դաժանաբար բռնաբարեցին և սպանեցին։ Իր ամբողջ ելույթը Կարապետյանը նվիրել էր Նիկոլ Փաշինյանի չարաբաստիկ գործունեությանը և, ըստ ամենայնի, Քադդաֆիի ճակատագրով հենց նրան էր վախեցնում։ Այս պահին անհասկանալի է, թե պարոն Կարապետյանն ինչպիսի վերջաբան է կանխատեսում Փաշինյանի համար՝ նրան բռնաբարելու՞ են, սպանելու՞ են, թե՞ երկուսը միասին։ Բոլոր տարբերակներում էլ դա դժվար թե լավ տեղ տանի Հայաստանը, ինչպես չտարավ Լիբիային, որի ղեկավարն էր Քադդաֆին։
Հ․Գ․ Կարապետյանը նաև անտեղի համեմատեց Քադաֆիին Փաշինյանի հետ։ Ի տարբերություն Փաշինյանի՝ Քադդաֆին իր երկրի նվիրյալն էլ, և Լիբիան աղետալի վիճակից հասցրել էր ծաղկուն վիճակի։ Քադդաֆին, ի տարբերություն Փաշինյանի, պայքարում էր հանուն իր պետության, և դա չներվեց Արևմուտքի կողմից։



