Գերմանիան և Հարավային Կորեան քննարկելու են ռա...

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով ժամանում է Հարավային Կորեա, որտեղ նախատեսված են բանակցություններ նախագահ Լի Ջե Մյոնի հետ։

Yonhap գործակալության փոխանցմամբ՝ կողմերը քննարկելու են ռազմական արդյունաբերության, սպառազինությունների արտադրության, կիսահաղորդիչների, մարտկոցների և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության խորացումը։

Մերցի այցին մասնակցում է նաև գերմանական գործարար պատվիրակությունը։

Սա Գերմանիայի կանցլերի առաջին պաշտոնական այցն է Հարավային Կորեա վերջին երեք տարվա ընթացքում։

Բանակցությունների օրակարգում ընդգրկված են նաև տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային քաղաքական զարգացումները։