ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տեղեկությունները, թե փոխնախագահ Ջեյ Դի Վենսին հանձնարարել է Իրանի հետ խաղաղության բանակցություններ սկսել։
Al Jazeera («Ալ Ջազիրա») հեռուստաալիքի հոկտեմբերի 29-ի հաղորդմամբ՝ Թրամփը պարզաբանել է, որ Իրանի հետ վերջին շփումները կապված են եղել բժշկական պարագաների մատակարարման հարցի հետ։
Մինչդեռ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է կապ պահպանել միջնորդների հետ՝ Հորմուզի նեղուցի վերաբացման և հակամարտության դադարեցման հնարավոր համաձայնության շուրջ։
Կողմերի դիրքորոշումները շարունակում են տարբերվել։ Վաշինգտոնը պահանջում է միջուկային ծրագրի հարցի քննարկում, իսկ Թեհրանը առաջնահերթ է համարում շրջափակման և տնտեսական սահմանափակումների վերացումը։



