Իսպանիայի մի շարք քաղաքներում մարդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Մադրիդի մերձակայքում երկու գնացքների բախման համար մեղավորներին։ Ցուցարարները վանկարկել են՝ «Մարդասպաննե՛ր»։ Իսպանիայում գնացքների վթարից հետո բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել։
Երկրի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հայտարարել է, որ ողբերգության պատճառ կարող էր լինել համակարգչային համակարգերի խափանումը։ Դրա հետևանքով կայարաններից մեկում անջատվել է կառավարման ավտոմատ համակարգը, և գնացքները կանգ են առել։
Երկաթուղու 63 կմ հատվածում անվտանգության համակարգերը չեն գործել։ Այդ պահին հատվածում եղել է վեց գնացք։ Դրանցից մեկին դիսպետչերական կենտրոնը թույլատրել է շարժվել, ինչի հետևանքով այն բախվել է կանգնած գնացքին։
Վերջին տվյալներով՝ ողբերգության հետևանքով զոհվել է 68 մարդ, ավելի քան 180-ը՝ վիրավորվել։



