Ուկարինայի հարցով եռակողմ բանակցությունները Ա...

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 4-ից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ հանդիպման հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ և կախված կլինի ռազմաճակատում իրավիճակից, ինչպես նաև Մերձավոր Արևելքում զարգացումներից։

Ուշակովը հայտնել է, որ ռուսական պատվիրակության հիմնական կազմն արդեն ձևավորված է, սակայն վերջնական մասնակիցները դեռ չեն հաստատվել։

Միաժամանակ նա բացառել է եվրոպական երկրների ներկայացուցիչների մասնակցությունը նախատեսվող եռակողմ հանդիպմանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հույս էր հայտնել, որ բանակցությունները կկայանան նոյեմբերի 6–10-ն ընկած ժամանակահատվածում։

Ռուսական կողմը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ քննարկվում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հնարավոր վերացումը։