Սյունիքի մարզի Մեղրի համայնքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին եւ ճանապարհեցին հայհոյանքներով ու սուլոցներով:
Փաշինյանի հեռանալուց հետո քաշքշուկ սկսվեց քաղաքացիների եւ հատուկջոկատայինների միջեւ։ Կադրերում երեւում է, թե ինչպես է այդ քաշքշուկի ընթացքում քաղաքացին գրկելով հեռացնում ԱԱԾ հատուկջոկատայինին։
Նշենք, որ երբ Փաշինյանը դուրս եկավ շենքից, հավաքվածները սկսեցին սուլել եւ բացականչել. «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք», «Սիկտիր եղի, Նիկոլ»: Հնչում էին նաեւ սեռական բնույթիր հայհոյանքներ: Նիկոլ Փաշինյանն էլ արագ նստեց մեքենան ու հեռացավ:



