Սեդա Սմբատի Մելքումյանը ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետի պաշտոնից։
Աս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումից: Մեկ այլ որոշմամբ՝ Սեդա Մելքումյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ:



