Փարիզում թալանել են Dinh Van ոսկերչական խանութը՝ տանելով ավելի քան 2 միլիոն եվրոյի զարդեր ու թանկարժեք իրեր։ Այս մասին հայտնում է BFM-ը։ Հայտնի է, որ կողոպտիչները եղել են երկու հոգի, տղամարդ, 30 տարեկան։ Նրանք անձնակազմին սպառնացել են հրազենով։ Վերցնելով զարդերն ու թանկարժեք իրերը՝ նրանք դիմել են փախուստի։ Բարեբախտաբար անձնակազմից ոչ ոք չի տուժել։



