
Ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները հոկտեմբերի 8-ին, ժամը 04.00-ին, Թամանցիների փողոցից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա, որի 27-ամյա վարորդն այն վարում էր ոչ սթափ վիճակում։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, նա ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ:
Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել բացատրություն:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: