
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում բռնության են ենթարկել:
Օհանյանին հենց մենախցից կամ բոլորին հայտնի «կարանտինից» հանել-տարել են ընդհանուր խուց, որտեղ նրան բռնության են ենթարկել: Արդյունքում քրեակատարողական հիմնարկի ղեկավար կազմը, հասկանալով, որ նրա կյանքը վտանգված է՝ կրկին տարել են մենախուց:
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետը դեպքի հետ կապված բացատրություն չի տվել՝ հայտնելով, որ իրավասություն չունի։