Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փեշավար քաղաքում մզկիթի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի, հայտնում է Radio Pakistan-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր 72 զոհի մասին։
Մզկիթում պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով մոտ 13.40-ին աղոթքի ժամանակ։ Ականատեսների վկայությամբ՝ մզկիթում 100-ից ավելի մարդ է եղել, հավաքվածների մեծ մասը ոստիկանության, բանակի և սակրավորների ներկայացուցիչներ են։ Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ Պայթյունի հետեւանքով փլուզվել է մզկիթի մի մասը եւ շենքի տանիքը։
«Փեշավարում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի, փրկարարական գործողությունը շարունակվում է, իսկ մզկիթի փլատակները մաքրվում են»,- հայտնել է ռադիոկայանը։



