Հատուկ ռшզմական գործողության բոլոր նպատակները...

Հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները կիրականացվեն: Այս մասին ՎԳՏՌԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք կանոնավոր կերպով ուժեղ հայտարարություններ ենք լսում։ Եվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ զգուշացնում է, որ հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները կիրականացվեն», - ասել է նախարարը։

Լավրովի խոսքով Ռուսաստանը չի իջնի այն մեթոդներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի կողմից, այլ իր սեփականները կդարձնի շատ ավելի խիստ:

«Մենք չենք իջնի, բայց մեր սեփական մեթոդները կդարձնենք շատ ավելի խիստ՝ Արևմուտքի կողմից Կիևի ռազմական մեքենան սնուցող ամեն ինչի ոչնչացման համար։ Եվ մենք դա արդեն անում ենք։ Նրանք արդեն սկսում են հառաչել», - ասել է նա։