Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը դեռևս փակ է՝ ընդգծելով, որ իրանական ուժերը նավարկության լիակատար վերահսկողություն են իրականացնում այս ռազմավարական ջրային տարածքում։
«Հորմուզի նեղուցը փակ է։ Մենք լիովին վերահսկում ենք տեղաշարժերը նեղուցում»,- Tasnim-ի փոխանցմամբ՝ հայտնել է դերծովակալ Ալի Օզմային։
Հրամանատարի խոսքով՝ նեղուցում ոչ մի շարժ չի վրիպում ԻՀՊԿ ռազմածովային ուժերի մարտիկների ուշադրությունից։ «Իրադրությունը պետք է գնահատել տեղում, այլ ոչ թե ամերիկացի պաշտոնյաների հաղորդագրություններով և հայտարարություններով»,- հավելել է նա։



