«Օրենքի գերակայությունը դա է». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ հայտնաբերվել են բենզալցակայաններ, որոնք գործել են առանց որևէ  փաստաթղթի. «Այսպես ասած, «առանց օֆ անելու» աշխատել են․ սա ընդհանրապես լրիվ ուրիշ ժանր է, որը այսօր էլ կա»,- ասել է նա՝ հավելելով, որ պետք է հետևողական լինել այս հարցում. 

«Այստեղ տնտեսական մրցակցության հարցեր էլ կան՝ մեկը օրենքով նախատեսված ձևով գնացել է, ծախս արել, նախագիծ, թույլտվություն, էդպես շարունակ, երբեմն էլ՝ ՇՄԱԳ, մյուսը՝ առանց ոչ մի բանի աշխատում է»,- նշել է վարչապետը՝ հավելելով․ «Ես ողջունում եմ ապամոնտաժման այդ գործընթացները, որովհետև դրանք ցույց են տալիս, ի վերջո, որ երկրում կա իրավակարգ։ Օրենքը պետք է աշխատի։ Որ այդքան ասում ենք՝ օրենքի գերակայություն, օրենքի գերակայությունը դա է»,- նշել է նա։