ՕՊԵԿ-ն այս տարի բարձրացրել է նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը` հույս ունենալով, որ համավարակը կթուլանա, ինչը կօգնի կազմակերպությանը եւ նրա դաշնակիցներին շուկային աջակցելու իրենց ջանքերում:
2021-ին պահանջարկը կաճի օրական 5,95 միլիոն բարելով կամ 6,6%-ով, կանխատեսում է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը, ինչը օրական 70 000 բարելով ավելի է նախորդ ամսվա համեմատ:
Սակայն ՕՊԵԿ-ը իջեցրել է երկրորդ եռամսյակի կանխատեսումը: «Քանի որ սպասվում է, որ COVID-19 համավարակի տարածումը եւ ինտենսիվությունը պատվաստումների ծրագրերի շարունակական տարածման հետ մեկտեղ կնվազի, սոցիալական հեռավորության պահանջները եւ ճանապարհորդության սահմանափակումները, հավանաբար, կկրճատվեն` թույլ տալով մեծացնել տեղաշարժը»,- ասված է ՕՊԵԿ-ի զեկույցում:
Հետագա վերականգնումը կարող է ամրապնդել ՕՊԵԿ-ի եւ նրա դաշնակիցների դիրքերը, որոնք հայտնի են որպես ՕՊԵԿ+, անցյալ տարի նավթի արդյունահանման ռեկորդային կրճատումը էլ ավելի մեղմելու համար:
Մինչ զեկույցի հրապարակումը նավթը վաճառվում էր բարելի դիմաց 64 դոլարով: Այս տարի գներն աճել են մինչհամավարակային առավելագույնը եւ գերազանցել 70 դոլարը, ինչին նպաստել են տնտեսությունների վերականգնման հույսերը եւ OPEC+-ի առաջարկի սահմանափակումը:
OPEC-ը 2021 թվականի համար համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումը 5,1%-ից բարձրացրել է 5,4%-ի՝ ենթադրելով, որ տարվա երկրորդ կեսի սկզբին համավարակի ազդեցությունը «զգալիորեն կնվազի»: