Օգոստոսին կկայանա Թուրքմենստան-Ադրբեջան-Թուրք...
Այս տարվա օգոստոս ամսին «Ավազա» գոտում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների երրորդ խորհրդակցական հանդիպումը, ինչպես նաեւ Թուրքմենստան-Թուրքիա-Ադրբեջան գագաթնաժողովը։ Այս մասին Թուրքմենստանի կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է այդ երկրի ղեկավար Կուրբանկուլի Բերդիմուհամմեդովը։ Տեղի են ունենալու Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ ֆորումը եւ Մերձկասպյան երկրների ղեկավարների վեցերորդ հանդիպումը։ Այս բոլոր միջոցառումների անցկացումը պատշաճ կերպով կազմակերպելու համար ձեւավորվել է կազմկոմիտե՝ այդ երկրի ԱԳ նախարարի եւ փոխվարչապետի գլխավորությամբ։