Օդագնացության միջազգային փառատոնի օրերին Երևա...

«Սքայբոլ» ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, հոկտեմբերի 10-ից 15-ը կազմակերպում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության յոթերորդ միջազգային փառատոնը։

Այս տարի փառատոնին կմասնակցեն շուրջ 20 օդապարիկներ՝ 10 տարբեր երկրներից՝ Հայաստանի Հանրապետության,  Բրազիլիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Վրաստանի և Լեհաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, փառատոնի ընթացքում նախատեսվում է իրականացնել 6 ցուցադրական թռիչք Երևանի երկնքում՝ ըստ ստորև ներկայացված ժամանակացույցի․

Հոկտեմբերի 10, 2025 թ.

Առաջին թռիչք՝ մեկնարկը՝ Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից տարածք ՝ 07:00-07:30
Երկրորդ թռիչք՝ մեկնարկը՝ Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից տարածք ՝ 16:30-17:20

Հոկտեմբերի 14, 2025 թ.

Երրորդ թռիչք՝ մեկնարկը՝ Հանրապետության հրապարակ՝ 07:00-07:30
Չորրորդ թռիչք՝ մեկնարկը՝ Հանրապետության հրապարակ՝ 16:30-17:20

Հոկտեմբերի 15, 2025 թ.

Հինգերորդ թռիչք՝ մեկնարկը՝ Հանրապետության հրապարակ՝ 07:00-07:30

Նշվում է, որ փառատոնի անվտանգ և կազմակերպված անցկացումն ապահովելու նպատակով հոկտեմբերի 14-ին և 15-ին, նշված ժամերին Հանրապետության հրապարակն ու նրան հարող փողոցները կլինեն փակ երթևեկության համար։