Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի և Չեխիայի...

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Պետր Մացինկայի հետ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր՝ կարևորելով տնտեսական բաղադրիչի ակտիվացումը:

«Դիտարկվել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր: Նախարար Միրզոյանը և Պետր Մացինկան անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցերին»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: