Այսօր ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, որը նշանակում է, որ մենք է՛լ ավելի հավակնոտ ենք մեր հետագա հարաբերությունների հարցում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը:
«Հայաստանը հատուկ դեր ունի այն երկրների շրջանում, որոնց հետ Ռումինիան ռազմավարական գործընկերության համաձայնագրեր է ստորագրել՝ հատկապես հաշվի առնելով Ռումինիայում հայկական համայնքի դերը»,- ասել է Ռումինիայի նախագահը:
Նա նշել է, որ հայկական համայնքը էական կարևորություն ունի Ռումինիայի պատմության, սոցիալ-մշակութային կյանքում:



