ԱՄՆ նախընտրական բանավեճի մասնակիցներից ոչ մեկին չհաջողվեց վերջնական նոկաուտի ենթարկել մրցակցին։ Այսպես է մեկնաբանել The New York Times-ը հանրապետական և դեմոկրատական կուսակցություններից ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի երեքշաբթի օրը կայացած բանավեճը։
«Չնայած սուր պահերի առատությանը, թերևս, այդպես էլ նոկաուտ տեղի չունեցավ, որը կարող է արմատապես փոխել դինամիկան նոյեմբերին կայանալիք շատ լարված ընտրություններից առաջ»,- գրում է թերթը։
Պարբերականը նշում է, որ Հարիսին «մեծամասամբ հաջողվեց հստակ և պարզ դիրքորոշում ներկայացնել», մինչդեռ Թրամփը «թվում էր զայրացած և պաշտպանվում էր»։