Նվիրատվության կարգով բնակելի տարածքներ ստացած...

Տարեսկզբից մինչև սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն, 20 ընտանիքի (59 անձի) նվիրատվությամբ տրամադրվել է 22 բնակելի տարածք։

Այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից, ընդգծելով, որ ներկայումս շրջանառության մեջ է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» ՀՀ կառավարության երկու որոշման նախագիծ, ևս մեկը գտնվում է քննարկման փուլում։ 

Նախագծերի ընդունման արդյունքում նվիրատվության կարգով սահմանված չափանիշներին համապատասխանող 13 ընտանիքի (21 անձի) կհատկացվի 13 բնակելի տարածք։

Տրամադրված բնակելի տարածքները գտնվում են Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4/1, Արարատի մարզի Դարբնիկ գյուղի Անդրանիկի 2 և Երևան քաղաքի Շիրակի 2/32 և Մոլդովական 29/1 հասցեներում։