Նուռնուս տանող ճանապարհին այլևս ջրագոյացում չ...

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքից դեպի Նուռնուս գնացող ճանապարհի գրագոյացման խնդիրը լուծում է ստանում: Տարիներ շարունակ վնասված խողովակից ջուրը լցվում էր փողոցը, և ջրափոսեր առաջացնում, որոնք վերջերս ավելի էին խորացել: Բանկիչներն ահազանգում էին, որ անգամ մեքնայով երթևեկելիս դժվարաոնում են ճանապարհն անցնել:

«Մի քանի անգամ «Վեոլիա ջրին» դիմելուց հետո համաձայնեցին որպես բարի կամքի դրսևորում սատանձնել այդտեղ աշխատանքեր կատարելու պատրաստակամությունը: Չնայած նրան, որ խնդիրը «Վեոլիա ջրինը» չէր, խողովակը պայթել էր, և այն պետք է բնակիչները նորոգեին: Հիմա տեղում «Վեոլիա ջուրը» աշխատանքներ է իրականցանում, խողովակները փակում են, փողոցի մի հատվածից մյուսը տեղափոխում, և նոր հանգույց կառուցում»,-այս մասին Politik.am-ին հայտնեց Բյուրեղավանի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի գծով աշխատակիցը:

Աշխատակիցը վստահեցրեց` թեև խողովակների միացման ընթացքում մի քանի օր Ամառանոցային թաղամասում բնակիչնեը ջուր չեն ունենա, սակայն աշխատանքների ավարտից հետո այլևս ճանապարհին ջրագոյացում չի լինի:

Լուսանկարները Բյուրեղավան համայնք ֆեյսբուքյան էջից