Նորվեգիայի խորհրդարանը ռումբի սպառնալիք է ստացել: Այս մասին գրել է տեղական VG թերթը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը։
Ըստ ԶԼՄ-ների՝ շենքի շրջակայքում զգալի տարածքը արգելափակված է, մուտքերն ու ելքերը փակ են։ Օսլոյի ոստիկանապետ Սվեն Բյելանդը նշել է, որ սկզբում սպառնալիքներով նամակ է ստացվել, որը որպես կատակ է ընդունվել, սակայն հետո նոր սպառնալիք է ստացվել։
Ոստիկանությունը շրջափակել է խորհրդարանի շենքի հարակից տարածքը և խուզարկություն է կատարել Իդեսուոլ հրապարակում շների օգնությամբ: Առայժմ հայտնի չէ, թե ումից են ստացվել խորհրդարանին ուղղված սպառնալիքները։
Նորվեգիայի ոստիկանության անվտանգության ծառայության ներկայացուցիչ Մարտին Բերնսենը հայտնել է, որ ծառայությունը տեղյակ է իրավիճակին և աշխատում են հետաքննել սպառնալիքը։



