Նորայր Շողիկյանը նշանակվել է արդարադատության...

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով Նորայր Շողիկյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ ազատվելով նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նորայր Շողիկյանը փետրվարի 26-ին նշանակվել էր արդարադատության նախարարի մամուլի քարտուղար:

Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար:

«Ծովինար Խաչատրյանը հանրային կապերի ոլորտում ունի 20 տարուց ավելի աշխատանքային փորձ։ Նա եղել է ԿԸՀ, ՄԻՊ, ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների մամուլի խոսնակը։ Գիտությունների թեկնածու է: Այժմ դասավանդում է Վ. Բրյուսովի անվան համալսարանում»,- ասված է արդարադատության նախարարության տարածած հաղորդագրույթունում։