Լուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին:
«Անկլավ/էքսկլավների խնդրի լուծման մի քանի տարբերակ կա։ Իմաստն այն է, որ լուծումը այնպիսին լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն։
Ես զգում եմ, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում ըմբռնումը, որ այսպիսի մի լուծում է պետք գտնել, ավելի առարկայանում է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ԱԳՄԱ նախարարությունում կայացած նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի համատեղ ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը վերահաստատել է Փաշինյանի ասածը:



