«Մենք, իսկապես հյուրընկալ ժողովուրդ լինելով, ողջունում ենք այս կարևոր նախաձեռնության հարցում ձեր մասնակցությունն ու ձեր մուտքը Հայաստան։ Բայց միևնույն ժամանակ ուզում ենք հասկանալ՝ դուք ուզո՞ւմ եք լսել ժողովրդի վերաբերմունքը, ժողովրդի մտածումն այն ամենի վերաբերյալ, ինչը կազմակերպում եք Հայաստանում։ Եթե ուզում եք լսել, հասկանալ այդ վերաբերմունքը, հետևապես խնդրում ենք ձեզ դա չանել կառավարության միջոցով։ Գործող կառավարությունը կհամոզի, որ թեև ինքն է Հայաստանի ժողովրդին ներկայացնում, բայց հատկապես հունիսի 7-ի ընտրությունները ցույց տվեցին, որ շատ խոր անջրպետ կա կառավարության ու ժողովրդի միջև։ Այս կառավարությունը լեգիտիմ չէ, այս իշխանություններն ընտրությունները կեղծելով են եկել իշխանության»,- այս մասին կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց Մենուա Սողոմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



