Ջուր չի լինելու մինչեւ 17:00-ն․ հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 15-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Պտղնի գյուղում ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հոկտեմբերի 15-ին ժամը 10:30-17:00-ն կդադարեցվի Օհանով փողոցի և Զ.Անդրանիկ թաղամասի 1-69 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: