Արծվաշենը տեղաշարժվում, բերվում մոտեցվում է՝...

Անկլավ, էքսկլավների հետ կապված խնդիրը միշտ էլ առկա է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Այլ բան, թե դրա հետ կապված եղել է պայմանավորվածություն, թե՝ ոչ։ Այս պահին էլ չկա պայմանավորվածություն, բայց ես զգում եմ, որ ընբռնում կա։ Եվ, այո, խոսքը Քյարքիի, Բարխուդարլիի, Սոֆուլուի և Ասկիպարայի և Արծվաշենի մասին է։ Գաղափարն այն է, որ սահմանազատման դեպքում սահմանի երկու կողմում էլ անկլավ ու էքսկլավ չի լինում։ Դա տեխնիկական հարց է։ Ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի Արծվաշեն գյուղ»,-ասել է Փաշինյանը։

«Գաղափարն այնպիսին է, որ Արծվաշեն գյուղն, օրինակ, կարող է տեղաշարժվել։ Արծվաշեն գյուղը, օրինակ, տեղաշարժվում է, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով բերվում, մոտեցվում է նրան, որ իր և Հայաստանի արանքում տարածք չմնա։ Նույնն էլ լինելու է հակառակ կողմից»,- նշել է նա։