Նոր նշանակում՝ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչո...

Կիմ Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից՝ ներկայացնելով Կիմ Արայի Հարությունյանի կենսագրությունը:

Ծնվել է 1993թ. սեպտեմբերի 3-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2024-2025թթ. - ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,

I-III.2024թ. - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ,

2022-2024թթ. - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ,

I-I.2022թ. - ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմաբ վերահսկողության բաժնի դատախազ,

2020-2022թթ. - Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ,

2019-2020թթ. - Թիվ 2 կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ,

2018-2019թթ. - Թիվ 2 կայազորի զինվորական դատախազության դատախազ,

2017-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության քրեական գործերի թվայնացնող և պատճենահանող:

Կրթություն

2014 թվականինավարտել է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2016 թվականին՝ մագիստրատուրան:

Պարգևներ

Խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է: