Նոր Նորքում ծառը պոկվել և ընկել է կայանված մե...

Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Բաղյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների վրա: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Կայքի տեղեկություններով, պարզվել է, որ ծառը շրջվել և ընկել է Ռուբեն Շեղոյանին պատկանող «Opel» մակնիշի և Կարեն Բոյմուշակյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաների վրա:

Փրկարարները հեռացրել են ծառը ավտոմեքենաների վրայից: