Նիկոլ Փաշինյանը վեթինգի գործընթացը պետք է սկս...

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ քանի որ երկրում տեղի չունեցավ իրական հեղափոխություն, այլ տեղափոխություն, այդ պատճառով էլ ՍԴ դատավորի թեկնածուն Վահե Գրիգորյանն է։

«Նախագահ Արմեն Սարգսյանը կատարում է քաղաքական պատվեր՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելով Վահե Գրիգորյանին։ Վահե Գրիգորյանի առաջադրումը ցանկալի է իշխող ուժի համար։ Ակնհայտ է, որ այստեղ կա պատվեր։ Մեջ երկրում նորից գործում են ստվերային պայմանավորվածություններ եւ ստվերում գործող անձինք են որոշում այս կամ այն պաշտոններում թեկնածուներ առաջադրելու գործը»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց Փոստանջյանը:

Անդրադառնալով անցումային արդարադատությանն ու վեթինգի գործընթացին,«Երկիր իրանի»-ի ղեկավարը նշեց՝Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչը Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից դժգոհ լինելն էր.

«Ի՞նչ եղավ դրանից հետո։ Համակարգային փոփոխության որեւէ քայլ այս կառավարությունը չի ձեռնարկել։ Նիկոլ Փաշինյանն ամփոփելով իր հարյուր օրը կառավարման, հայտարարեց, որ Մարտի մեկի գործը ամբողջությամբ բացահայտված է։ Ես մտածեցի, որ միգուցե այդպես է։ Բայց պարզվում է, ունի դրվագ են վերցրել եւ այդ դրվագով լուծում է իր անձնական խնդիրը։ Եթե մենք ուզում ենք արդարադատություն, ապա այսօրվա կառավարությունը ունի լիարժեք , բազմապիսի գործիքներով, որպեսզի քաղաքացիների իրավունքները չոտնահարվեն»:

Ըստ Փոստանջյանի՝ որպեսզի տեղի ունենա անցումային արդարադատություն, պետք է փոխվի Սահմանադրությունը, իսկ դրա համար ժամանակ է պետք.

«Եւ հետո որտեղից որտեղ պետք է անցումը կատարվի։ Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական կյանքը սկսվում է 2008ից։ Վեթինգի անդրադառնամ, Նիկոլ Փաշինյանը Վեթինգի գործընթացը պետք է սկսի իրենից, իր ընտանիքից։ Իսկ նա դատավորներից է սկսում։ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում իր նկատմամբ կիրառել վեթինգի, որ նա օգտագործում է Սերժ Սարգսյանի Սահմանադրությունը, իրենք ունեն գործարք Սերժ Սարգսյանի հետ, բայց դատավորների վերաբերյալ իրենք ցանկանում են։ Նիկոլ Փաշինյանը պետք է սկսեր բանակում զինվորների սպանություններից»։