Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ:

Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Ուղերձում նշված է.

«Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և պատմական ամուր կապերի վրա:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և կնպաստեն տարբեր ոլորտներում Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների բարեկամությանը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Հունգարիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։