Երևանում 4 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայա...

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Վերին Անտառային և Վահագն Դավթյան փողոցների հատվածում բախվել են «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ բախվել է կայանված «Genesis» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։