ԱՄՆ-ը Ֆրանսիայից և Գերմանիայից պահանջել է բաց...

Թրամփի վարչակազմը Ֆրանսիային և Գերմանիային կոչ է արել շուկա բաց թողնել դիզելային վառելիքի ռազմավարական պաշարների մի մասը՝ համաշխարհային շուկայում գները նվազեցնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Reuters («Ռոյթերս») գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Վաշինգտոնը ցանկանում է, որ Եվրամիության երկրները վեց ամսվա ընթացքում շուկա բաց թողնեն մինչև 120 միլիոն բարել վառելիք։ Աղբյուրների համաձայն՝ եթե եվրոպական երկրները չգնան այդ քայլին, Թրամփի վարչակազմը քննարկում է ԱՄՆ-ից դիզելային վառելիքի արտահանման սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը։ Այս պահին խոսքը քննարկվող միջոցառումների մասին է, և ԱՄՆ-ից դիզելի արտահանման սահմանափակման վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվել։