Թրամփը չի բացառել Իրանի դեմ ԱՄՆ հարվածների ին...

ԱՄՆ-ն կարող է մեծացնել Իրանին հասցվող հարվածների ինտենսիվությունը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների անցկացումից հետո։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Time հանդեսին տված հարցազրույցում։

«Հնարավոր է», – ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ինքը պատրաստվում է ուժեղացնել Իրանի դեմ հարվածներն ընտրություններից հետո։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ արդյոք այդ հնարավորությունը դիտարկվում է, Թրամփը պատասխանել է, որ ԱՄՆ-ն մեծ քանակությամբ զենք ունի, վերջին վեց ամսվա ընթացքում համալրել է զինամթերքի պաշարները և հիմա «հրաշալի վիճակում» է գտնվում։