Մենք արդեն տեղեկացրել էինք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը գաղտագողի այցելել է Սյունիքի մարզ` նպատակ ունենալով ցույց տալ, որ մարզում ինքն այլևս խնդիր չունի, և հանրությունն իրեն հանգիստ ընդունում է։ Երեկ տարբեր համայնքներում ընդունելության չարժանանալով՝ այսօր առավոտյան Փաշինյանը փորձել է այցելել Ագարակ և հանդիպում ունենալ քաղաքացիների հետ, սակայն սյունեցիները նրան դիմավորել են հայհոյանքներով, և, չնայած մեծ թվով ուժայինների առկայությանը, ստիպել են նստել մեքենան և ճողոպրել քաղաքից։



