Այսօր տեղի ունեցավ «Սպայկա» ընկերության կողմից շահագործման հանձնված կաթնամթերքի գերժամանակակից գործարանի բացման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապօետ Նիկոլ Փաշինյանը:
Տեղեկացնենք, որ արտադրամասը բացելու համար ներդրվել է 15 մլն ԱՄՆ դոլար, պատասխանատուների փոխանցմամբ՝ ստեղծվում է 120 աշխատատեղ, և նպատակ է դրված տարեկան արտադրել 220 տոննա պանիր: Արտադրանքը սպառվելու է հիմնականում Հայաստանում, ԱՊՀ երկրներում, Մերձավոր Արևելքում: Նշենք, որ ընկերությունը պատրաստվում է տարեկան մթերել 20 մլն լիտր կաթ, որի միջին գինը լինելու է 190 դրամ: