Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գյումրիի, Վայքի, Ջե...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն 4 համայնքում ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել։

Ինչպես արդեն հայտնել ենք, Վանիկ Օհանյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Մյուս որոշումներում ասվում է.

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Մխիթար Մաթևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Վահագն Արսենյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Ալբերտ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»: