Նիգերիայի հյուսիսի Կացինայի նահանգի մի քանի գյուղերի վրա անհայտ զինված անձանց հարձակման հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 100-ի։
Այս մասին տեղեկացնում է նիգերիական Guardian պարբերականը: Նշվում է, որ ըստ տեղական լրատվամիջոցների՝ առնվազն 500 ավազակներ են հարձակվել Բակորիի շրջանի գյուղերի վրա՝ հափշտակելով և իրենց հետ տանելով խոշոր եղջերավոր անասուններ և ոչխարներ:
Նրանց հետապնդելու Է դուրս եկել տեղի աշխարհազորի մի խումբ, որը մարտի է բռնվել կողոպտիչների հետ: Կառավարությունը պատվիրակություն է ուղարկել միջադեպի հետևանքով տուժած համայնքներ և բնակիչներին հորդորել է սեփական ուժերով պաշտպանվել ահաբեկիչների հարձակումներից, ոչ թե պարզապես սպասել կառավարության և իրավապահների միջամտությանը: